Հնդկական SpiceJet ավիաընկերության ինքնաթիռը, փորձելով շրջանցել գոմեշների նախիրը, Սուրատ քաղաքի օդանավակայանից Դելի մեկնելիս հարկադրված հետ է վերադարձել օդանավակայան:
SpiceJet Ltd հայտնել է, որ միջադեպի արդյունքում Դելի մեկնող Boeing 737-ի ուղեւորներից եւ անձնակազմի անդամներից եւ ոչ մեկը չի տուժել, հայտնում է Reuters-ը:
Այդուհանդերձ, ինքնաթիռը «զգալի ջարդվածքներ է ստացել», իսկ գոմեշին փրկել չի հաջողվել:
Ընկերության տեղեկություններով՝ բախման պատճառը մթությունն է եղել, որի պատճառով կենդանիները չեն նկատվել:




























