Նոյեմբերի 8-ին կրակել են Սուդանի նախագահ Օմար Ալ Բաշիրի թիկնապահների վրա, փոխանցում է Reuters գործակալությունը:
Սուդանի նախագահի մամուլի քարտուղար Էմադ Ահմեդը հայտնում է, որ տուժածների մասին չի հաղորդվում: Մինչ այդ անհայտ անձը դանակով հարձակվել էր նախագահական պալատը պաշտպանող երկու թիկնապահների վրա եւ սպանել նրանց: Ըստ մամուլի քարտուղարի՝ Սուդանի նախագահ Օմար Ալ Բաշիրն այդ ժամանակ գտնվել էր Հանրապետական պալատում:




























