Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 28-ին՝ ժամը 09:40–ի դրությամբ, Երեւան-Գյումրի ավտոճանապարհի Մարալիկի տարածաշրջանի Լանջիկի հատվածում, Գյումրիից դեպի Քեթիի եւ Ջաջուռի լեռնանցքներ տանող ճանապարհահատվածներում, ինչպես նաեւ Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ- տեղ մերկասառույց է:
Ստեփանավանի, Դիլիջանի, Տավուշի, Գավառի, Մարտունու, Ճամբարակի, Վարդենիսի, Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի ավտոճանապարհներին, Վարդենյաց եւ Սարավանի լեռնանցքներում տեղում է ձյուն:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման եւ մաքրման աշխատանքներ:
Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:




























