Արգենտինայում բրիտանական HSBC բանկը կասկածվում է հարկերից վճարումից խուսափելու հանցակցության մեջ: Այդ մասին հայտարարել է հարավամերիկյան հանրապետության Պետեկամուտների դաշնային վարչության պետ Ռիկարդո Էչեգարան, գրում է «Կոմերսանտը»:
Աղբյուրի փոխանցմամբ՝ բանկն ավելի քան 4 հազար քաղաքացիների օգնել է չհայտարարագրված եկամուտները տեղակայել գաղտնի հաշիվներում, առավելապես Շվեյցարիայում: Խոսքը 3 մլրդ դոլարի չափով չվճարված հարկերից մասին է:
Իր հերթին, բանկը հանդես է եկել հայտարարությամբ, որ հետեւում է երկրի օրենքներին եւ ապօրինի գործունեությանը մեղսակից չէ:
Այս ամսվա սկզբին արգենտինական իշխանությունները հարկերի վճարումից խուսափելու մեջ են մեղադրել նաեւ սպառողական ապրանքների համաշխարհային շուկայի առաջատարներից մեկին՝ Procter&Gamble ընկերությանը, եւ ժամանակավորապես դադարեցվել է վերջինիս հարկատուի նույնականացման համարի գործողությունը:




























