Նյու-Յորքի բորսայում WTI NYMEX տեսակի նավթի ֆինը էժանացել է եւս 5,03 դոլարով՝ բարելի դիմաց կազմելով 68,66 դոլար: Brent նավթի ֆյուչերսների արժեքը նվազել է 5,17 դոլարով՝ կազմելով 72,58 դոլար, հայտնում է «Ռոսբալտը»:

Աղբյուրի փոխանցամբ՝ Brent չափանմուշային տեսակի նավթի գինը հուլիսյան 115 դոլար պիկից 34%-ով անկում է ապրել, եւ OPEC-ի խորհրդակցության ժամանակ հայտնվել 76 դոլարի մակարդակում: Նավթի միջին գինն արտացոլող OPEC-ի նավթային զամբյուղը այդ ընթացքում էժանացել է 30%-ով՝ բարելի դիմաց 73,7 դոլար:

OPEC-ի որոշումը բացասաբար կանդրադառնա ռուսական տնտեսության վրա եւ լրացուցիչ ճնշում կգործադրի ռուբլու փոխարժեքի վրա, աղբյուրը մեջբերում է ՌԴ-ի տնտեսական զարգացման նախկին նախարար Անդրեյ Կլեպաչին: