Մ.թ.ա. 79 թվականին Վեզուվի հրաբուխի ժայթքումը  մի քանի ժամվա ընթացքում ոչնչացրել է Պոմպեյ քաղաքը: Քաղաքը ծածկած մոխրի հաստ շերտի շնորհիվ, ժամանակակից գիտնականները հնարավորություն ունեն տեղեկանալ 2000 տարի առաջ ապրած մարդկանց կյանքի մանրամասներին: Այսպես, Օքսֆորդի բնական պատմության թանգարանի հնագետների աշխատանքը թույլ է տվել պարզել Պոմպեյի բնակիչների տիպիկ սննդակարգը, հաղորդում է Kedem-ը:

Պարզվել է, որ ամենատարածված միսը այն ժամանակ եղել է խոզի միսը՝ Հնդկաստանից բերված սեւ պղպեղով համեմված: Ավելի հարուստները մարդիկ հաճախ սննդում օգտագործել են բադի ձու, իսկ աղքատները՝ հիմնականում հավի ձու:

Հազվադեպորեն ոչ թանկ ճաշարանների սեղաններին հայտնվել են ընձուխտի միս: Բազմատեսակ ձկներն ու ծովային կենդանիները եղել են եւ հարուստների եւ աղքատների սննդի կարեւոր բաղմացուցիչ մասը: Մրգերի, բանջարեղենի եւ կանաչեղենի մեծ մասը եղել է տեղական արտադրության, բայց ցորենն ստացել են Եգիպտոսից:

Գիտնականները եկել են եզրակացության, որ Պոմպեյի բնակչության ոչ հարուստ խավերի սնունդը ավելի բազմատեսակ է եղել, քան ժամանակակից մարդկանց մեծամասնության մոտ: