Իսպանական Innogourmet ընկերությունը սպառողներին առաջարկում է զարմացնել հյուրերին՝ առաջարկելով շրթներկի տեսքով բավականին անսովոր աղանդեր: 3D-կաղապարն իրենից ներկայացնում է մի քանի խցիկներով կոնտեյներ, որոնցում կարելի է տեղադրել ժելե, մուսս, պաղպաղակ, շոկոլադ եւ այլն՝ «շրթներկի» համար խճողակ, հայտնում է Kedem-ը:

Երբ խճողակը սառչելուց հետո պնդանա, այն պետք է հանել կոնտեյներից եւ տեղադրել շրջթներկի համար շարժական կաղապարի մեջ: Այս հետաքրքիր նորույթի հեղինակները կարծում են, որ այն հյուրերի համար կդառա իսկական զարճանք: 7 կաղապարներից բաղկացած հավաքածուն կարելի է ձեռք բերել ընկերության կայքում՝ վճարելով 12 եվրո: