Դափնու տերեւների ներքո համբուրվելու եվրոպական սուրբծննդյան գեղեցիկ ավանդույթը, որպեսզի ողջ կյանքը միասին լինեն, իր արմատներով հասնում է մինչեւ հին սկանդինավյան առասպելաբանություն: Բրիտանական TGI Fridays ռեստորանը որոշել է աջակցել այդ ռոմանտիկ ավանդույթի վերածնմանը սուրբծննդյան տոներին: Ռեստորանի աշխատակիցները ցանկանում են խթանել, որպեսզի իրենց  այցելուները համբուրվեն դափնու տերեւների ներքո, որի ճյուղերը ամրացված են պատուհաններին եւ թեթեւ զեփյուռի օգնությամբ մտնում են ռեստորան ու պարում սիրահար զույգերի գլխավերեւում, հաղորդում է Kedem-ը:

Ռեստորանի մարկետնիգի գծով մենեջեր Ռեյչել Ուոլերի խոսքով՝ բոլորը սիրում են Սուրբ Ծնունդը, բայց բոլորը գիտեն, որ որոշ բաներ անելն անհարմար է, քանի դեռ որեւէ մեկը չի կոտրել սառույցը: