Հայաստանում ԿԱՍԿՈ-ն կարելի է զարգացնել ԱՊՊԱ-ից անկախ, NEWS.am-ի թղթակցին ասել է   «ԻՆԳՈ Արմենիա» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Լեւոն Ալթունյանը: Նախորդ 10 տարիներին ԿԱՍԿՈ-ն երկրում աճել է հիմնականում էքստենսիվ զարգացման  հաշվին. քպահովագրական ընկերությունները հիմնականում վերցնում էին այն, ինչ առաջարկում էին բանկերը ավտովարկավորման ընթացքում:

«Սակայն այժմ ավտովարկավորումը մեռնում է, իսկ ԿԱՍԿՈ-ն՝զարգանում:

Ես կարծում եմ՝ այն բանի շնորհիվ, որ մենք դաստիարակում եւ սովորեցնում ենք գործակալներին այն վաճառել: Այսօր նրանք արդեն գրեթե հասուն վաճառողներ են, որոնք կարող են մատչելի բացատրել դրա էությունը, հաճախորդին հետաքրքրել եւ գործարք կնքել», - ասել է Ալթունյանը:

Ընդ որում, ԿԱՍԿՈ-ն ԱՊՊԱ-ի «օժիտային առաջարկ» չի դառնում: «ԿԱՍԿՈ-ի պայմանագրերը կնքվում են ԱՊՊԱ-ից հետո», - նկատել է նա:

Ընկերությունը հիմնականում ջանքերն ուղղում է ֆիզիկական անձանց. Կորպորատիվ շուկան այսպես թե այնպես բաշխված է: «Այստեղ առանձնապես չես ծավալվի: Իսկ մասնավոր հաճախորդները այն «ոսկու հանքն» են, ապահովագրության այն «Սիբիրը, որը սկսում ենք մշակել»,- ընդգծել է Ալթունյանը:

Նշենք, «ԻՆԳՈ Արմենիա»-ում 2013թ. վերջին ավտոմեքենաների ապահովման պորտֆելը կազմել է 409,2 մլն դրամ: