Եթե Հայաստանում ազգային ավիափոխադրող հայտնվի, նրան հնարավոր կլինի առաջարկել արդեն փորձված արտադրանք, NEWS.am-ի թղթակցին ասել է «ԻՆԳՈ Արմենիա» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ Արեւշատ Մելիքսեթյանը:
«Երբ նման ընկերություն հայտնվի, մենք հստակ ծրագրեր կառաջարկենք: Փորձ ունենք, ապահովագրում կատարել ենք, եղել են փոխհատուցումներ», - նշել է Մելիքսեթյանը:
Քանի որ երկրում հիմա ազգային ավիափոխադրող չկա, օդանավերի ապահովագրման մեծ պահանջարկ էլ չկա: «Բայց ամեն դեպքում շուկան կա. Հայաստանի տարածքով թռչող ցանկացած օդանավ պարտավոր է ունենալ ապահովագրություն՝ 20 մլն դոլարի չափով »,- նշել է Մելիքսեթյանը: Օդանավի ապահովագրում պահանջում են ոչ միայն պետական կարգավորողները, այլեւ օդանավերի սեփականատերերը :
Նշենք, «ԻՆԳՈ Արմենիան» հիմա էլ օդանավերի ապահովագրման ոչ մեծ պորտֆել ունի: 2013 թ. այն կազմել էր 38 մլն դրամ:




























