Համակարգչային սարքավորումների ամերիկյան միությունը 1988թ. նոյեմբերի 30-ը հռչակել էր Տեղեկատվության պաշտպանության միջազգային օր (Computer Security Day):
Օրվա նպատակն է օգտատերերին հիշեցնել համակարգիչների եւ դրանցում պահպանվող տեղեկատվության պաշտպանության անհրաժեշտության մասին:
1988 թվականը հենց այնպես չէ դարձել տոնի հիմնադրման տարեթիվ: Հենց 1988թ. է գրանցվել համակարգչային «ճիճվի» առաջին զանգվածային համաճարակը, որն իր հեղինակի՝ Մորիսի անվամբ էր կոչվել: Հենց այդ ժամանակ են մասնագետները սկսել մտածել տեղեկատվության պաշտպանության ապահովման համալիր մոտեցումներ ստեղծելու անհրաժեշտության մասին: Ի դեպ, համակարգչային վարակների առաջին նախատիպն ի հայտ էր եկել արդեն 1983թ., փոխանցում է Calend-ը:




























