Խաղալիքներ արտադրող «Citizen Brick» ընկերությունը մեծահասակների համար մինի մերկապարի ակումբ է թողարկել:

Lego կոնստրուկտորի համակարգով ստեղծված հավաքածուն ներառում է սրճարան, որտեղ կանգնած է դիջեյը, իսկ ձողի մոտ պարում են պլաստմասե մերկապարուհիները, ինչպես նաեւ մերկապարողը:

Հավաքածուի դիզայներները ուշադիր են եղել նաեւ մանրամասների նկատմամբ. բազկաթոռները վագրաձիու կաշվից, անկյունում արմավենու ծառ, մերկապարուհիների սեւ գուլպաներ: Ընկերության կայքում հավաքածուն արժե 275 դոլար:

Ընկերությունը հայտնի է նաեւ այլ սկանդալային խաղալիքներով: Ավելի վաղ, այս տարի «Citizen Brick»-ը թողարկել էր մետամֆետամինի արտադրության ընդհատակյա լաբորատորիաների հավաքածու՝ հայտնի ամերիկյան Breaking Bad սերիալի մոտիվներով: