2014-ին Հայաստանն առաջին անգամ գինի է աչտահանել Կանադա: «Արմենիան Վայն» ընկերության համասեփականատեր Վահագն Մկրտչյանը NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նշեց, որ բծախնդիր կանադական շուկան նորից ապացուցեց, որ ցանկության դեպքում կարելի է արտահանել ցանկացած երկիր, եթե պահպանվեն որակի չափանիշները:
Նրախոսքով՝ Կանադայում բարդ է եւ ստանալ արտահանման քանակություն, եւ ապացուցել ապրանքի որակը: Նախ, շատ ուժեղ է պետական վերահսկողությունը շուկայում, երկրորդ սահմանափակ է ալկոհոլ ներմուծողների թիվը եւ դրանց համար քվոտաների ստացումը:
«Պատկերացրեց, մեզ հետ համագործակցելու համար, դիստրիբյուտորներից մեկը հրաժարվեց այլ գինիներից, որպեսզի տեղավորվի սահմանված քվոտայում: Ընդ որում, նրանք մեզնից վերցնում են ոչ միայն համեմատաբար թանկարժեք գինիներ, այլեւ հիմնարար, ամենօրյա գինիներ: Դրանից հետո մեր օրինակները անցել են որակի վերլուծության շատ բարդ ընթացակարգ, նախքան շուկա դուրս գալը: Ուստի Կանադան մեզ համար կարեւոր էր նաեւ որպես որակի սթրես-թեստ»,-ասաց Մկրտչյանը:
Ընկերությունը գինի է արտահանում նաեւ հարեւան ԱՄՆ, որը եղել է արտահանման առաջին երկիրը: «Մեզ համար շատ կարեւոր է, որ մենք ներկա ենք որակի առումով շատ հանաջկոտ շուկաներում, այդ թվում հենց Ֆրանսիայում: Պետք չի բացատրել, թե դա որքան կարեւոր է մեզ համար»,-ընդգծեց նա:
Նշենք, որ 2014 թվականի առաջին 10 ամիսներին «Արմենիան Վայն» ընկերությունը արտահանել է 876,5 հազար շիշ գինի, իսկ 2013-ին՝ մոտ 1,07 մլն շիշ, կամ Հայաստանից գինիների արտահանման 57 տոկոսը:




























