Ի նշան երկրի խորհրդարանի կողմից նույնասեռական ամուսնությունների մասին օրենքը հաստատելու դեմ բողոքի՝ շատ ծխականներ լքում են Ավետարանա-լյութերական եկեղեցին: Հանգստյան օրերին եկեղեցին լքել է 13 184 մարդ:

Բազմաթիվ հավատացյալների զայրացրել է նաեւ Ավետարանչական-լյութերական եկեղեցու արքեպիսկոպոս Կարա Կյակինենեի հայտարարությունը՝ նույնասեռական ամուսնություններին հավանություն տալու վերաբերյալ: Այս մասին գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»  եւ նշում, որ եկեղեցական գործիչների ազատական մտքերը չաջակցող ֆինները եկեղեցին լքելու իրենց որոշումը հիմնավորում են նրանով, որ «գեյերի եկեղեցուն չեն պատրաստվում վճարել թեկուզ մեկ ցենտ»:

«Եկեղեցին պետք է գործի  Աստվածաշնչյան պատվիրաններով: Որքա՞ն մենք պետք է  դիմանանք անասնապիղծներին եւ մանկապիղծներին», – զայրանում են հավատացյալները: