«Ռոսգեոլոգիա» ԲԲԸ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է 10 տարիների ընթացքում կատարված արշավների ժամանակ գիտնականների կողմից ստացված տվյալների արդյունքները:

«Հաստատվում է, որ Ֆիննական ծոցի ջրերի աղիությունը աճում է, իսկ թթվածնի պարունակությունը՝ նվազում: Նաեւ նշվում է թեեւ աննշան, սակայն ջրի ջերմաստիճանի բարձրացում», - հաղորդվում է հայտարարության մեջ, հայտնում է Informing-ը:

«Սեւմորգեո»-ի գլխավոր տնօրեն Օլեգ Կորնեեւը նշում է, որ աճում է  նաեւ ցինկի, ազոտի եւ քրոմի կոնցենտրացիան: