Դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ պատմության մեջ առաջին անգամ հասել է 54 ռուբլու, դրանով թարմացնելով պատմական առավելագույն ցուցանիշը: Այս մասին են վկայում Մոսկվայի բորսայի տվյալները:

Դոլարի փոխարժեքը բարձրացել է 2.62 ռուբլով եւ հասել 53,84 ռուբլու, բայց դրանից մի քանի րոպե առաջ գործարքները կատարվել են 54 ռուբլի փոխարժեքով:

Օրվա առաջին կեսին ռուբլու փոխարժեքը նվազել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարության հայտարարություններում, հաղորդում է Gazeta-ն:

Մասնավորապես, գերատեսչությունը կտրուկ վատթարացրել է 2015-ի համար ռուբլու փոխարժեքի միջին տարեկան կանխատեսումը՝ հասցնելով 49 ռուբլու՝ մեկ դոլարի համար:

Նավթի միջին տարեկան արժեքը նվազեցվել է մինչեւ 80 դոլար մեկ բարելի համար, 2015-ին: