Շոտլանդացիները Մեծ Բրիտանիայի ամենից ընկերասեր եւ զգացական առումով կայուն բնակիչներն են: Այս մասին գրում է The Guardian-ը՝ վկայակոչելով քեմբրիջյան գիտնականների հետազոտությունը:
Փորձագետները հարցում են անցկացրել Միացյալ թագավորության շուրջ 400 հազար քաղաքացու շրջանում: Մասնագետներն ուսումնասիրել են նրանց այնպիսի հատկանիշները, ինչպիսիք են, օրինակ, ընկերասիրությունն ու անկեղծությունը:
Պարզվել է, որ Ուելսում ամենից ամոթխած եւ նյարդային մարդիկ են բնակվում: Լոնդոցիները երկրի ամենաքիչ հյուրընկալ եւ ծույլ բնակիչներն են: Իռլանդիայից ստացված տվյալները որոշակի եզրակացություններ անելու համար բավարար չեն եղել:
Ըստ Gazeta-ի, ամենաբաց մարդիկ բնակվում են մեծ քաղաքներում, այդ թվում՝ Լոնդոնում, Օքսֆորդում եւ Քեմբրիջում, Բրայթոնում, Մանչեսթերում, Գլազգոյում: Շոտլանդացիներից բացի, ընկերասիրությունը բնորոշ է Անգլիայի հյուսիսի, հարավ-արեւմուտքի եւ արեւելքի բնակիչներին:




























