Թեքսասի համալսարանի գիտնականները բացատրել են տղամարդկանց սերը մեծ հետույքով կանանց նկատմամբ: Պարզվում է, որ այդ սիրո արմատները հասնում են անտիկ ժամանակներ եւ կապ չունեն կանացի կազմվածքի վիզուալ ընկալման հետ:
Գիտնականները նշում են, որ հին աշխարհում գեղեցկության ստանդարտները յուրօրինակ են եղել եւ հիմնվել են նախ եւ առաջ կանանց՝ սերունդներ ունենալու եւ շատ աշխատելու վրա:
Տղամարդիկ ենթագիտակցաբար ընտրել են ողնաշարի որոշակի կորություն (մոտ 45,5 աստիճան) ունեցող կանանց: Նման կորությունը թույլ է տվել կանանց առանց առողջական խնդիրների ավելի շատ երեխաներ ունենալ, ինչպես նաեւ աշխատել մինչեւ հղության վերջին ամիսը՝ չվնասելով մեջքը, հաղորդում է Informing-ը:
Իհարկե, նման կանայք գնահատվել են տղամարդկանց կողմից եւ, բնականաբար, գեղեցիկ սեռի հակումները ձեւավորվել են էվոլյուցիայի ընթացքում:
Ժամանակակից տղամարդկանց առաջարկվել է կանանց սիլուետներից ընտրել իրենց ամենից շատ դուր եկածը. Նրանց մեծամասնությունը ենթագիտակցաբար ընտրել է այն լուսանկարները, որտեղ գոտկատեղի մոտ ողնաշարի կորությունը հասնում է 45 աստիճանի:
Այնպես է ստացվել, որ ողնաշարի նման կորության դեպքում կանանց հետույքն ավելի ցցուն ու ծավալուն է, ինչը չի կարող չգրավել տղամարդկանց հայացքները:




























