Մեծ Բրիտանիայի Full Sutton կալանավայրում 2 մարդասպան նույնասեռ ամուսնություն են կնքել։ Այս մասին գրում է The Daily Mail-ը։ Ամուսնացել են ցմահ ազատազրկված 40-ամյա Միխայիլ Գալլատինովն ու 31-ամյա Մարկ Գուդվինը։ Արարողությանը մասնակցելու էին հրավիրված բանտարկյալների ընկերներն ու հարազատները եւ բանտի մի քանի աշխատակիցներ։
Ամուսնությունից հետո բանտարկյալները կշարունակեն կրել իրենց պատիժը, սակայն առանձին խցերում։ Ինչպես նշում է պարբերականը, ամուսիններից մեկը՝ Մարկ Գուդվինը, ազատազրկվել է նույնասեռականության հողի վրա կատարված սպանության համար, գրում է Lenta-ն։
Համաձայն բրիտանական օրենսդրության՝ բանտարկյալները 1983թ.-ից իրավունք ունեն բանտում ամուսնություններ կնքել։ Նույնասեռ ամուսնությունների մասին օրենքը Անգլիայում եւ Ուելսում ընդունվել էր 2013թ. հուլիսին եւ ուժի մեջ էր մտել 2014 մարտի 13-ից։





























