Մեծ Բրիտանիա տեղափոխված միլիարդատերերը աշխատանքի են վերցնում անսովոր աշխատակիցների։ Այս մասին գրում է The Times-ը՝ վկայակոչելով Who'd Be a Billionaire? (Ո՞վ կդառնա միլիարդատեր) փաստագրական ֆիլմը։ Մասնավորապես պահանջարկ են վայելում շների դայակներն ու սոցցանցերի մենեջերները։

Աշխատակազմի հավաքագրման հարցերով զբաղվում է Bespoke Bureau գործակալությունը։ Առավել հաճախ ընկերությունները փնտրում են ծառայապետերի, դայակների, վարորդների եւ աղախինների, սակայն միլիարդատերերի ընդլայնվող շարքերը  ավելի էկզոտիկ ծառայություններ իրականացնող սպասավորներ են փնտրում. նրանք IT ոլորտի մասնագետներ են վարձում սոցիալական ցանցերում իրենց երեխաների գործողությունները վերահսկելու համար, գրում է Gazeta-ն։

Այս պահին Մեծ Բրիտանիայում կա 104 միլիարդատեր, որոնց ընդհանուր կարողությունը գնահատվում է 301 մլրդ ֆունտ ստերլինգ։