Բրիտանական The Fat Cat փաբը Զիմբաբվեում սպանված Սեսիլ առյուծի պատվին անվանված գարեջուր կառաջարկի, գրում է The Independent-ը։ Նորիջ քաղաքի բարի հաճախորդները կարող են փորձել գարեջրի նոր տեսակ, որը կոչվում է «Սեսիլի վրեժը»։

Հիշեցնենք, որ Զիմբաբվեի հանրահայտ առյուծին սպանել էր ամերիկացի ատամնաբույժ Ուոլթեր Փալմերը, ով պետության կողմից պահպանվող առյուծի որսի համար 55 հազար դոլար էր վճարել։

The Fat Cat-ը Ֆեյսբուքում դիմել էր իր հաճախորդներին՝ խնդրելով գարեջրի նոր տեսակի համար անուն հորինել։ Օգտատերերից մեկն առաջարկել էր վերոնշյալ տարբերակը, գրում է Gazeta-ն։

Այն 5.6 տոկոս թնդությունը ունի։ Գնի մասին ոչինչ չի հաղորդվում։