Իտալական Պալերմոյի ոստիկանությունը (Սիցիլիա կղզի) մարդկանց անօրինական փոխադրման կասկածանքով 5 հոգու ձերբակալել է: ANSA գործակալության փոխանցմամբ, 3 լիբիացիներ եւ 2 ալժիրցիներ են եղել 381 ապօրինի ներգաղթյալների թվում, որոնք փրկվել են Սիցիլիական նեղուցում խորտակված նավից:
Ըստ ՏԱՍՍ-ի, ձերբակալվածներին մարդկանց անօրինական փոխադրման եւ սպանության մեղադրանք է առաջադրվել: Փրկարարները 25 զոհի մարմին են գտել, սակայն զոհերի թիվը կարող է ավելին լինել, քանի որ 200 մարդ անհետ կորած է համարվում:
Փրկարարական գործողությունը շուրջօրյա ռեժիմով շարունակվում է: Միայն ուրբաթ փրկել ու Պոցալլոյի նավահանգիստ են հասցրել 380 ներգաղթյալի, եւս 340 հոգու տեղափոխել են սիցիլիական Մեսսինա: Հաղորդվել է Լիբիայի ջրերում 240 փրկվածի մասին:




























