Ճապոնիայի «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում վերանորոգման աշխատանքների ժամանակ 52-ամյա բանվոր է մահացել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԱԷԿ-ի օպերատոր ընկերության տվյալները:
Տղամարդը, որի անունը չի հաղորդվում, այդ պահին զբաղված է եղել գրունտային ջրերի հավաքմամբ: Աշխատանքների ժամանակ մեքենայի ցիստեռնի կափարիչը սեղմել է նրա գլուխը: Տղամարդը շտապ տեղափոխվել է հիվանդանոց, սակայն ստացված վնասվածքներից մահացել է:
Ոստիկանությունը հետաքննություն է սկսվել:




























