Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի նախկին ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը սեպտեմբերից կանցնի նոր աշխատանքի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հովհաննես Թոքմաջյանը:

Նա նշեց, որ աշխատանքի մի քանի առաջարկներ կան, դեռ վերջնական որոշում չի կայացրել՝ որն ընդունել:  Նոր աշխատանքը, ըստ Թոքմաջյանի, լինելու է մասնագիտական, չի բացառվում, որ դրան զուգահեռ զբաղվի նաեւ դասախոսությամբ: Դիտարկմանը, թե այժմ հանգստանում եք, նախկին ռեկտորն ասաց հետեւյալը. «Հանգստանում են, երբ աշխատում ես»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր է ընտրվել ՀՅԴ-ական Ոստանիկ Մարուխյանը: Հունիսի 20-ին, հոգաբարձուների 31 անդամներից 19-ը ՀՊՃՀ ռեկտորի գաղտնի ընտրություններում քվեարկել է Ոստանիկ Մարուխյանի օգտին, իսկ 12-ը՝ Հովհաննես Թոքմաջյանի, 1 քվեաթերթիկը անվավեր է ճանաչվել: