Նավթի համաշխարհային գները նորից սկսել են նվազել՝ շուկայում առաջարկի գերավելցուկի մտավախությունների ֆոնին: Այդ մասին են վկայում գործարքների տվյալները:

Brent տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,73 տոկոսով՝ հասնելով 50,15 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

WTI տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,08 տոկոսով՝ հասնելով 44,63 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, հաղորդում է Gazeta-ն: