Ամերիկյան Ֆլորիդա նահանգում կոկորդիլոսը կծել է գետում լողացող կնոջ ձեռքի մի մասը, հաղորդում է Sky News-ը։
Նա կնոջը քարշ է տվել ջրի տակ, բայց կայակ քշողներն օգնության են հասել․ թիերի հարվածներով նրանք կոկորդիլոսին ստիպել են բաց թողնել զոհին։ 37-ամյա կնոջը տեղափոխել են տեղի՝ Օռլանդո բուժկենտրոն։
Վկաների խոսքով, կոկորդիլոսի հարձակումից հետո կինը կորցրել է լողազգեստը, փոխանցում է Gazeta-ն։
Նշվում է, որ սա մի քանի տարվա կտրվածքով կոկորդիլոսի հարձակման առաջին դեպքն է այս տարածքում․ սովորաբար ծովային այս կենդանիները խուսափում են մարդուց։




























