Օգոստոսի 10-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Գորիսի  Անկախության փողոցի թիվ 75 տան դիմաց բախվել է «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ԲՄՎ»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:  Կատարվում է քննություն: