Օգոստոսի 10-ին, ժամը 12.30-ի սահմաններում, «ԳԱԶ- 53» մակնիշի ավտոմեքենան Լոռու մարզի Դսեղ գյուղի «Վարազաքար» հանդամասից «Կոստնի» գոմեր տանող ճանապարհին դուրս է եկել ճանապարհից եւ մոտ 30 մ գլորվել ներքեւ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



























