Օգոստոսի 10-ին, ժամը 16.20-ին, Երեւանի Հալաբյան եւ Աբելյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Ֆոլքսվագեն»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: