Օգոստոսի 10-ին, ժամը 9.30-ին, Երեւան-Գյումրի-Բավրա ճանապարհի 20-րդ կմ-ին իրար են բախվել «Հունդայի Սոնատա» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 10.45-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել «Հունդայի Սոնատա»-ի 28-ամյա ուղեւորուհին: Կատարվում է քննություն: