Գերմանիայի հարավ-արեւելքում վթարվել է ամերիկյան F-16 կործանիչը։ Այս մասին հայտնում է The Local-ը։

Ավիավթարը տեղի է ունեցել Բավարիա դաշնային  հողի Բայրոյթ քաղաքում ուսումնական թռիչքի ժամանակ։ Օդաչուն չի տուժել, քանի որ հասցրել է կատապուլտացվել, հայտնում է Gazeta-ն։

Վայր ընկնելուց հետո օդանավը հրդեհվել է, սակայն հրշեջները արագ չեզոքացրել են բռնկումը։ Նախնական վարկածով՝ կործանիչն ընկել է շարժիչի անսարքության պատճառով։ ԱՄՆ ՌՕՈւ-ն հաստատել է կործանիչի վթարի փաստը։