Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնա-հետազոտական կենտրոնում օգոստոսի 11-ին կայացած արտագնա խորհրդի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատվել է «Արժեթղթավորման հիմնադրամների գրանցումը եւ գործունեության նկատմամբ պահանջները» կանոնակարգ 6/01-ը:
Լրացում է կատարվել «Ներդրումային ընկերություններին լրացուցիչ գործունեության տեսակների թույլատրելու եւ դրանց իրականացման համար պահանջներ սահմանելու մասին» որոշման մեջ:
Խորհուրդը «ՄԱՆԻ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ-ին գրավատնային գործունեության իրականացման լիցենզիա է տրամադրել, ինչպես նաեւ վերաձեւակերպել «Արմենիան Քարդ» վճարային գործիքների եւ վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ եւ քլիրինգ իրականացնող ՓԲԸ-ի լիցենզիան:




























