Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ, օգոստոսի 10-ին, ժամը 17.00-ին, 1984 թ. ծնված Տիգրան Գ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ-18 E» տիպի, 12 տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան եւ հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ պապին:  

Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Լոռու մարզային վարչության եւ Տարոնի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ, օգոստոսի 10-ին, ժամը 13.30-ին, 1973 թ. ծնված Մանուկ Ք.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 30 փափուշտ,    ինքնաձիգի դատարկ պահունակ եւ հայտնել, որ նշված զինամթերքը 1993 թ. իրեն տվել է  ընկերը  /մահացել է 1993 թ./: