Օգոստոսի 11-ին, ժամը 14.40-ի սահմաններում, Երեւան-Նոյեմբերյան 142-րդ կմ-ին «Վոլգա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Վոլգա»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: