Օգոստոսի 11-ին, ժամը 15.40-ի սահմաններում, անհայտ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Թումանյան քաղաքի  Թումանյան փողոցում գտնվող սուպերմարկետի դիմաց հետադարձ ընթացքի ժամանակ վրաերթի է ենթարկել 57-ամյա տղամարդուն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:

Նույն օրը պարզվել է, որ ժամը 11.00-ի սահմաններում սուպերմարկետի դիմաց հետադարձ ընթացքի ժամանակ հիշյալ տղամարդուն վրաերթի է ենթարկել «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, որը ներկայացվել է Թումանյանի քննչական բաժին:

Կատարվում է քննություն: