Լոնդոնի մետաղի բորսայում պղնձի գինը թարմացրել է 6 տարվա մինիմումը Չինաստանի ազգային արժույթի արժեզրկման մասին Ազգային բանկի որոշման ֆոնին: ԱՅս մասին են վկայում սակարկությունների տվյալները:

Պղնձի սեպտեմբերյան ֆյուչերսների գները Comex բորսայում էժանացել են 0.58 տոկոսով եւ կազմել 2.32 դոլար մեկ ֆունտի դիմաց: Լոնդոնի մետաղական բորսայում ֆյուչերսները էժանացել են 0.2 տոկոսով եւ կազմել 5115 դոլար մեկ տոննայի դիմաց, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Օգոստոսի 11-ի դրությամբ՝  Լոնդոնի  մետաղական բորսայում պղնձի առաջիկա երեք ամիսների մատակարարումների արժեքը նվազել է 3.47 տոկոսով եւ կազմել 5125 դոլար մեկ տոննայի դիմաց: Ալյումինի տոննան էժանացել է 1.95 տոկոսով եւ կազմել 1587 դոլար, ցինկինը՝ 3.99 տոկոսով եւ կազմել 1809 դոլար մեկ տոննայի դիմաց: