Ծովի հատակն ուսումնասիրող մի խումբ ջրասուզակներ Ֆինլանդիայի կազմում ինքնավարության կարգավիճակ ունեցող Ալանդյան կղզիներից ոչ հեռու թանկարժեք բեռով նավ է հայտնաբերել: Նրանք վստահ են, որ դա 1925թ. խորտակված Kantava շոգենավն է, որի խցիկներում մինչ օրս 290 տոննա պղինձ է պահվում:
«Մենք համադրել ենք նավի մնացորդները Kantava շոգենավի գծագրերի հետ, եւ դրանք համընկնում են: Նավը գտնվում է հենց այնտեղ, որտեղ, ըստ պատմական գրառումների, տեղի է ունեցել նավաբեկությունը: Բեռը դասավորված է ճիշտ այնպես, ինչպես գծագրերի վրա, եւ նյութերից պարզ է դառնում, որ խոսքը հենց այդ նավի մասին է»,- հայտարարել է ջրասույզ Միկոո Սիմոլան, փոխանցում է Yle հեռուստաընկերությունը:
Հավանական է, որ նավում լինի նաեւ մի քանի տասնյակից մինչեւ մի քանի հարյուր կգ ոսկի, գրում է ՏԱՍՍ-ը:





























