Օգոստոսի 12-ին, ժամը 17.53-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Կոնդի փողոցի թիվ 75 տանը տեղի է ունեցել գազի բալոնի (20 կգ) արտահոսք` հրդեհի բռնկումով. կա տուժած: 

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ ՃԿԱԿ ԱԻԱԽ-ն:

Պարզվել է, որ թիվ 163 տան բակում տեղի է ունեցել 3 կգ-ոց գազի բալոնից արտահոսք` հրդեհի բռնկումով, ինչի հետեւանքով 1972թ. ծնված Ս. Մ.-ն ստացել է տարբեր աստիճանի այրվածքներ եւ տեղափոխվել «Ճառագայթային բժշկության եվ այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.11-ին, մարվել` 18.12-ին: 

Այրվել են տանիքի փայտյա կառուցատարերը` մոտ 2 քմ մակերեսով: