2015թ. օգոստոսի 13-ին Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) ՀՀ դրամով արտահայտված 4-րդ թողարկման պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում` ընգրկվելով հիմնական Abond ցուցակում:

ՎԶԵԲ-ի 2 մլրդ ՀՀ դրամ ընդանուր ծավալով, 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, մեկ տարի շրջանառության ժամկետով, լողացող տոկոսադրույքով պարտատոմսերը շրջանառվելու են Բորսայում EBRDB4 հապավմամբ, ինչպես նաեւ թույլատրվելու են հասցեական եւ ՌԵՊՈ գործարքների կնքմանը: Պարտատոմսերին Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կողմից շնորհվել է AMEBRDB14UK0 ծածկագիրը:

Հիշեցնենք, որ այս թողարկումը ՎԶԵԲ-ի՝ լողացող տոկոսադրույքով պարտատոմսերի արդեն երկրորդ թողարկումն է, որը ցուցակվել է Բորսայի պարտատոմսերի հիմնական Abond ցուցակում: