Հայաստանը կմեծացնի զինվորականներին եւ փրկարարներին, ինչպես նաեւ նրանց ընտանիքի անդամներին տրամադրվող պետական բուժօգնության բյուջեն։ Դրա մասին որոշում է կայացվել կառավարության օգոստոսի 13-ի նիստում։ Վերոհիշյալ նպատակի համար կհատկացվի լրացուցիչ 350 միլիոն դրամ։ Սոցիալապես անապահով ընտանիքների բուժօգնության համար կտրամադրվի եւս 50 միլիոն։ Բացի այդ, եւս 100 միլիոն դրամ, որը նախատեսված էր որպես թանկարժեք ախտորոշման (այդ թվում նաեւ՝ մագնիսա-ռեզոնանսային) լրացուցիչ ֆինանսավորում, կբաշխվի զինվորականներին տրամադրվող բուժօգնության եւ անհետաձգելի սրտային հիվանդությունների միջեւ։

Նշենք, որ 2014 թվին զինվորականներին տրամադրվող բուժօգնության ծրագրով փրկարարների եւ նրանց ընտանիքի անդամների  համար հատկացվել է 2 միլիարդ 684 միլիոն դրամ։ Նկատի առնելով ծրագրի պահանջվածությունը, դրա համար լրացուցիչ հատկացվել է 834 միլիոն դրամ։ 2015 թվի համար այդ ծրագրի նախնական բյուջեն կլինի 2 միլիարդ  684 միլիոն դրամ (ընթացիկ փոխարժեքով՝ 5,6 միլիոն դոլար)։