Սոչիում անցկացված Օլիմպիադայի առիթով կառուցված քոթեջներն աճուրդի են հանվել: Այս մասին ասված է քաղաքապետարանի հաղորդագրությունում:
Խոսքը 51 տան մասին է, որոնք կառուցվել են Սեւ ծովի ափամերձ Օլիմպիական զբոսայգուց ոչ հեռու: Վաճառքի են հանվել մեկ կամ երկու հարկանի քոթեջներ՝ հողամասերով: Դրանց արժեքը 8.5-ից մինչեւ 34 մլն ռուբլի է:
Աճուրդին մասնակցության հայտերն ընդունվելու են մինչեւ սեպտեմբերի 7-ը, իսկ աճուրդը կայանալու է սեպտեմբերի 28-ին:
Ըստ Gazeta-ի, աճուրդի հանված շենքերը նախկինում պատկանում էին «Օլիմպստրոյ» պետական կորպորացիային, այնուհետեւ փոխանցվել են քաղաքապետարանին: Ենթադրվում է, որ վաճառքից ստացված միջոցները փոխանցվելու են Սոչիի բյուջեին եւ ուղղվելու են քաղաքի խնդիրների լուծմանը:





























