Օգոստոսի 13-ին, ժամը 00.15-ին, «Միցուբիշի Պաջերո»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Դեմիրճյան փողոցի թիվ 6 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 75-ամյա տղամարդուն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: