Ոստիկանության Անիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 13-ին, ժամը 18.50-ին, Լանջիկ գյուղում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել 32-ամյա Արայիկ Հ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հուլիսի 31-ից ՌԴ Կլինսկայի շրջանի ՆԳՆ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 117 հոդվածի 1-ին մասի  /խոշտանգում/ մեղադրանքով: