Օգոստոսի 13-ին, ժամը 17.00-ի սահմաններում,  «Օպել Վեկտրա»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Լոռու մարզի Ամրակից գյուղի Կենտրոնական փողոցի թիվ 22 տան դիմաց վրաերթի է ենթարկել 9-ամյա տղային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդն իր ավտոմեքենայով նրան տեղափոխել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: