Իսպանիայի Ֆիլիպ VI թագավորը համաձայնել է թագավորական ընտանիքի ամառային պալատի այգիները բացել հանրության համար:

Քաղաքացիներին եւ երկրի հյուրերին թագավորական ընտանիքին ավելի մոտ լինելու հնարավորություն ընձեռելու խնդրանքով հանդես էին եկել Մալյորկայի ձախ բլոկից գործիչները:

Ըստ Euromag-ի, թագավորը համաձայնել է այգիները հանրության համար բացել այն ժամանահատվածում, երբ իր ընտանիքը պալատում չի լինի:

Ավելի քան 40 տարի թագավորական ընտանիքը Մարիվենտի պալատում է անցկացնում Զատկի եւ ամառային արձակուրդները: