Օգոստոսի 14-ին, ժամը 15.30-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մանանդյան փողոցի թիվ 16 ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. ննջասենյակում՝ անկողնում, հայտաբերվել է բնակարանի սեփականատեր 1934 թ. ծնված Ք. Պ.-ի դին:



























