Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը բարձրացրել է երկրի հարավում Սակուրաձիմա հրաբխի ժայթքման վտանգավորության աստիճանը հինգ բալանոց սանդղակով մինչև չորսը, ինչը նշանակում է, որ մոտակա շրջանների բնակիչները պիտի պատրաստվեն տարհանման։

Հրաբուխը գտնվում է Կյուսյու կղզու Օսումի թերակղզու  Կագոսիմայի պրեֆեկտուրայում և համարվում է Ճապոնիայի ամենաակտիվ հրաբուխներից մեկը։ Հրաբխի մոտակայքում արտակարգ շտաբ է ձևավորվել այն դեպքի համար, եթե տարերային աղետի վտանգ առաջանա։

Տեղի բնակիչներին զգուշացրել են նախապատրաստվելու անրաժեշտության մասին․ դա արվել է տեղեկացման մի համակարգի միջոցով, որը գործի է դնում էլեկտրոնային նամակների և sms հաղորդագրությունների ուղարկումը։

Սակուրաձիման ժայթքում է տարեկան մի քանի հարյուր անգամ, բայց, որպես կանոն, ընդամենը մոխրի արտանետում է տեղի ունենում։ Ամենահզոր ժայթքումը տեղի է ունեցել 1914-ին, երբ լավայի հորձանքի պատճառով ստիպված եղան տարհանել շրջակայքի ամբողջ բնակչությանը։ Այդ տարերային աղետին զոհ էր գնացել 35 մարդ։