Դուա անունով սիրիացի կինը, որը ծառայել է «Իսլամական պետության » բարքերի ոստիկանությունում, պատմել է, թե ինչպես են պատժում դրես-կոդը չհարգող կանանց, գրում է TCH-ը։

 Օրինակ, խախտում է համարվում հասարակական վայրում պրինտով զարդարված աբայայով կամ նիքաբով հայտնվելը։ 

Զանցանք թույլ տված աղջիկներին առաջին անգամ զգուշացնում են։ Երկրորդ անգամ պատժում են մտրակի 20 հարվածով։   Դիմադրության դեպքում նախատեսված  է եւս այդքան հարված։

2015  թվի փետրվարին  ԻՊ-ը թողարկել է խալիֆաթում ապրող կանանց համար կանոնների հավաքածու։ Դրա համաձայն,  իդեալական տարբերակն այն է, որ աղջիկն ամուսնանա 9-17 տարեկանում։ Ամուսնանալուց հետո նրա միակ առաջադրանքը պիտի դառնա տնային տնտեսությունն ու երեխաներին դաստիարակելը։ Ընդ որում, նախընտրելի է, որ կինը տնից դուրս գա միայն բացառիկ հանգամանքներում։ Ցանկալի է նաեւ, որ կինը միայն փակ հագուստով լինի։ Նորաձեւության ամսագրերը ժողովածուի հեղինակների կողմից անվանվել են սատանայի ձեռքի գործը։