Հնդկաստանում երեք տարվա ընթացքում էլեկտրականություն կանցկացնեն  18,5 հազար գյուղում, որոնք դեռ էլեկտրականություն չունեն։ Այդ մասին օգոստոսի 15-ին հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։ 

Նրա խոսքով, «կառավարությունը մտադիր է մինչեւ 2022 թիվը Հնդկաստանը դարձնել զարգացած երկիր, երբ յուրաքանչյուր տուն ապահովված կլինի հիմնական հարմարություններով, ներառյալ՝ էլեկտրականությունը»։

1947 թվի այդ օրն ընդունվել է Անկախության հռչակագիրը եւ Հնդկաստանի առաջին վարչապետ Ջավահարլալ Ներուն Դելիի Կարմիր ամրոցի վրա բարձրացրել է անկախ հանրապետության եռագույն դրոշը։   Այդ ժամանակվանից տոնը լայնորեն նշվում է երկրի ամբողջ տարածքում։ Հասարակ հնդիկները պետական  խորհրդանիշներով օդապարուկներ են բաց թողնում երկինք, փոխանցում է ՏԱՍՍ-ը։