Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ՌԴ Մոսկվա քաղաք գործուղված ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ ծառայողներից կազմված օպերատիվ խմբին կամավոր ներկայացել եւ օգոստոսի 14-ին, ժամը 20.30-ին Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1994 թ. ծնված  Արման Հ.-ն։

Նա հուլիսի 28-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ոստիկանության ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: